Մարտի 14-ին` ժամը 13:30, ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Օրդերս.քո» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը անցավ ազատ, անմիջական մթնոլորտում։ Կազմակերպության Բիզնեսի զարգացման մենեջեր Հրանտ Այվազյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծման ճանապարհը՝ ստեղծվել և գործում է ԱՄՆ-ում, Հայաստան մուտք է գործել 2021-ին:

Նույն օրը հանդիպումից առաջ, 11։00-13։00, ԲՊՀ բակում տեղադրվեց «Օրդերս.քո» ընկերության տեղեկատվական տաղավարը` ուսանողներին և շրջանավարտներին իրազեկելու, ուսանողների հարցերին պատասխանելու, թափուր աշխատատեղերը ներկայացնելու համար:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Օրդերս.քո» կազմակերպության ներկայացուցիչների հետ