Ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը մանրամասներ ներկայացրեց ԲՊՀ-ի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև խոսեց ֆրանսերենի և մշակույթի խթանման համար ԲՊՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներից, առկա համագործակցություններից միջազգային գործընկերների հետ: Պարոն Գյուրջինյանը շեշտեց Կանադայի համալսարանների հետ համագործակցության մեկնարկի անհրաժեշտությունը, քանի որ ԲՊՀ-ում շուրջ 800 ուսանող սովորում է ֆրանսերեն որպես առաջին, երկրորդ և երրորդ օտար լեզու:
Ն. Գ. տիկին Էլիսոն Մարի Լը Քլերը հայտնեց իր պատրաստակամությունը՝ խթանելու ԲՊՀ-ի և կանադական համալսարանների միջև համագործակցությունը, որը կարող է նպաստել ինչպես ֆրանսերեն, այնպես էլ անգլերեն ուսումնասիրող ուսանողների շարժունությանը և պրոֆեսորադասախոսական կազմի փորձի փոխանակամը և գիտական գործունեությանը:
Ն. Գ. տիկին Էլիսոն Մարի Լը Քլերը հավելեց, որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանությունը, որը կաջակցի կրթության ոլորտում համագործակցության խթանմանը երկու երկրների միջև: Դեսպանը տեղեկացրեց, որ Կանադայի հայ համայնքը նույնպես ակտիվ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների բուհերի միջև համագործակցության խթանման համար: Նա շեշտեց, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերը ներդնելու է քննարկված թեմաների իրագործաման համար:
Հանդիպումից հետո Դ. Գյուրջինյանը և տիկին Էլիսոն Մարի Լը Քլերը մասնակցեցին ԲՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականցվող միջոցառումների մեկնարկին: