ԲՊՀ շարունակական կրթության բաժինը և գիտական գրադարանը ապրիլի 6-7-ը իրականացրին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց:
Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:
Վերապատրաստման հիմնական նպատակը գրադարանավարներին մասնագիտական դաշտ բերելն ու ժամանակակից գրադարանային միտումներին, մարտահրավերներին, հմտություններին ծանոթացնելն էր։
Վերապատրաստման ավարտական վկայականների ստացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեց ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանը՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ․ «Ոււրախ եմ, որ այս անգամ էլ մեր գրադարանը ՇՀԿ բաժնի հետ համագործակցությամբ հյուրընկալել էր մարզերի գրադարանավարներին, և փորձել եք նպաստել նրանց մասնագիտական աճին։ Այդ աճը պետք է շարունակական լինի։ Դուք օվկիանոսի մեջ եք, մնում է ՝ լավ լողալ։ Ուժ ու եռանդ ձեզ»։
Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։