Ս.թ. մարտի 5-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները և Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին Բրյուսովի թանգարանում։ Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու արխիվային բացառիկ նյութերի՝ բացահայտելով Վալերի Բրյուսովի կյանքն ու ստեղծագործական ուղին։

Հանդիպումը կազմակերպվել էր ԲՊՀ-ի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համագործակցության շրջանակում՝ ԲՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում։

Միջոցառման ավարտին մասնակիցներն ինտերակտիվ խաղի միջոցով ստուգեցին իրենց գիտելիքները Վ. Բրյուսովի կյանքի և գործունեության վերաբերյալ, իսկ աշակերտները ներկայացրին գրողի բանաստեղծություններից մի քանիսը՝ վերաիմաստավորելով նրա գրական ժառանգությունը։

ԲՊՀ-ում անցկացվեց Վ. Բրյուսովի կյանքին և գործունեությանը նվիրված ճանաչողական հանդիպում