Ս.թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին (ԲՊՀ) շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են ԲՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը, փորձագիտական զեկույցը և բուհի բարելավման ծրագիրը, քննարկել են փորձագետների մատնանշած ուժեղ ու թույլ կողմերը և ռիսկերը: 

ԲՊՀ-ն հավատարմագրվում է 3-րդ անգամ. նախորդ երկու արդյունքներով ևս ԲՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 դեպքում էլ 4 տարով:

ԲՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը

ԲՊՀ-ն վերահավատարմագրվեց 4 տարով