ԲՊՀ-ն  շարունակում է նպաստել հայ-ճապոնական միջմշակութային հարաբերությունների զարգացմանը

2022 թ. սեպտեմբերի 7-ին Անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Հովհաննիսյանը և Գիտության բաժնի պետ Ն. Նավասարդյանը մասնակցեցին ՀՀԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-Ճապոնիա. անցյալը, ներկան և ապագայի հեռանկարները» միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովին բ.գ.դ. պրոֆեսոր Գ. Եղիազարյանի «Ճապոնական, բրիտանական և հայկական ասացվածքները՝ որպես մշակութային ինքնության արտացոլում»  զեկուցումը նվիրված էր լեզվամշակութային առնչություններին, ինչպես նաև երեք լեզուների առածներում և ասացվածքներում ամփոփված մշակութի, լեզվի և ինքնության աղերսներին։

Հիշեցնենք, որ ԲՊՀ-ն վերսկսել է ճապոներենի դասավանդումը 2021-2022 ուսումնական տարվանից՝ որպես երկրորդ օտար լեզու:

ԲՊՀ-ն  շարունակում է նպաստել հայ-ճապոնական միջմշակութային հարաբերությունների զարգացմանը