2022 թ.-ի հունիսի 1-ից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Գայանե Եղիազարյանը և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանը նշանակվել են Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում (ԺԼԵԿ (ECML)) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Գ. Եղիազարյանը հանդիսանում է ԺԼԵԿ-ի Կառավարման խորհրդի անդամ և ազգային թեկնածություններ առաջադրող լիազոր անձ, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ ԺԼԵԿ-ի և Լեզուների եվրոպական օրվա կոնտակտային անձը:

ԺԼԵԿ-ը օտար լեզուների ուսումնառության և ուսուցման համաեվրոպական քաղաքականություն և մեթոդաբանություն մշակող կառույց է: ԺԼԵԿ-ը խթանում է նաև օտար լեզուների մասնագետների միջև երկխոսության ձևավորումը և փորձի փոխանակումը:

Որպես ԺԼԵԿ-ի Կառավարման խորհրդի անդամ՝ Գայանե Եղիազարյանը  ս.թ. հունիսի 14-15-ը Ավստրիայի Գրաց քաղաքում մասնակցել է ԺԼԵԿ-ի կառավարման խորհրդի 31-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են կառույցի ռազմավարությամբ սահմանված առաջիկա ծրագրերը և գործողությունների պլանը, կենտրոնի հետագա աշխատանքները՝ 2024-2027թթ. նախատեսված ծրագրերի ձևաչափի, թեմատիկ առաջնահերթությունների, նոր նախագծերի, Լեզուների եվրոպական օրվա և հետագա անելիքներին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

ԺԼԵԿ-ում ՀՀ ազգային ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

ԺԼԵԿ-ի կառավարման խորհրդի 31-րդ նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

ԲՊՀ-ն ներկայացնում է Հայաստանը Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում