Մայիսի 23-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց ONE WAY Tour ընկերությանը, որը ներկայացավ իր նոր նախաձեռնությամբ` #ONE TALK-ով։ «Հաջողության գաղտնիքը դու ես». սա էր օրվա թեման։
3 նախագծերի հեղինակները կիսվեցին իրենց հաջողված պատմություններով ուսանողների հետ։
Դանիել Արուտյունովը պատմեց SCREAM OF SOUL էքստրեմալ տուրերի ընկերության ստեղծման գաղափարի և իրականացման մասին:
Շողեր Հակոբյանը՝ «Մամիկ» հյուրատան հիմնադրման և գործունեության մասին:
Արթուր Կարապետյանը՝ FEEL ARMENIA տուրիստական գործակալության հիմնադրման մասին։
Հանդիպումը կրում էր աշխույժ, ինտերակտիվ բնույթ, որի ընթացքում մասնակիցները ստացան դրական լիցքերի և ոգևորության մի մեծ չափաբաժին, իսկ լավագույն հարցերի հեղինակները խրախուսվեցին բանախոսների կողմից։