Բաց դասախոսություն ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում մարտի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ բաց դասախոսություն, որը վարում էին Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջազգային ծրագրերի ղեկավար Անդրես Աբադը և նույն համալսարանի Բիզնեսի կառավարման բաժնի դասախոս Վիտա Ժուկովան:

Բաց դասախոսությանը մասնակից էին ՀՀ մի շարք բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ՝ Երևանի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարարային համալսարան, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի Հայբուսակ համալսարան, Եվրոպական համալսարան, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Էյ-Բի-Սի-Դի նորարարության կենտրոն» ՀԿ, Հայաստանի գործատուների հանրապետական միություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, ՍՄԱՐԹ ծրագրի օգնական Անի Հովսեփյանը, ով ներկայացրեց ՍՄԱՐԹ ծրագիրը, ծրագրի նպատակները, վերջնաարդյունքները և ընթացիկ աշխատանքները: Այնուհետև ներկաներին ողջունեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ներկայացրեց Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ծրագրերի վիճակագրական տվյալներ և մանրամասներ:

Այնուհետև հրավիրյալ մասնագետների կողմից անցկացվեց բաց դասախոսություն, որի թեմաներն էին ԵՄ հնարավորություններ. ծրագրեր, ֆոնդեր, նախաձեռնություններ եւ առկա ռեսուրսներ, ընթացիկ հայտեր պոտենցիալ շահառուների համար. ինչպես դիմել. օգտակար ռեսուրսներ:

Մասնակիցները հնարավորություն ունեցան մասնագետներին ուղղել հարցեր, անցկացնել քննարկում:

Բաց դասախոսություն ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում