Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 4-ին ժ. 11:00-ին Վ.Բրյուսովի թանգարան այցելեցին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի /ՌԳՄԿ/ ներկայացուցիչները,

 

մասնավորապես՝ ՌԳՄԿ ռուսաց լեզվի բաժնի ղեկավար Ս․Հ․ Սարաջյանը, Երևանի Գ. Ստարավոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչները և աշակերտները։ Միջոցառումը կազմակերպվել է ռուսաց լեզվի շաբաթվան և Ա․Ս․ Պուշկինի 222-ամյակին նվիրված ՌԳՄԿ ծրագրի շրջանակներում։ Հյուրերը մասնակցեցին «Իմ Պուշկինը» խորագրով ինտերակտիվ խաղին, շրջայց կատարեցին Վալերի Բրյուսովի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի թանգարաններ, ինչպես նաև այցելեցին Բրյուսովյան գիտական կենտրոնը և Բրյուսովյան գիտական կենտրոնի թեմատիկ ցուցահանդեսը։ Մասնակիցները նաև ծանոթացան Վ․ Բրյուսովի հեղինակած «Իմ Պուշկինը» գրքին։
 
Այց Վ.Բրյուսովի թանգարան