ARMDOCT («Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան») ծրագրի շրջանակներում ՀՀ-ում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաժանվել է ենթախմբերի 5 ուղղություններով: Դրանք են՝ 

Քաղաքականություն

Ընդունելություն

Կազմակերպում

Աստիճանաշնորհում

Գիտություն-տնտեսություն կապ:

Այդ աշխատանքային խմբերում ներառված են եղել գիտնականներ, ասպիրանտներ, հետազոտողներ: Առաջին խմբի նպատակն էր քննարկել հետևյալ խնդիրները՝ ՀՀ-ում ասպիրանտական կրթության մեջ առկա խնդիրները, հավաքագրել բարեփոխման վերաբերյալ առաջարկներ՝ նշելով համաատասխան ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները:

Աշխատանքը այդ հինգ ենթախմբերում ամփոփվել է և նախատեսվում է հաջորդ փուլում մշակել նախնական հայեցակարգը և քննարկել առավել լայն շահակիցների շրջանակում:

ARMDOCT ծրագրի շրջանակներում 5 ենթախմբում աշխատանքն արդեն ամփոփված է