Արգենտինական մշակույթի կենտրոնի բացում

Հ Ծրագրի մեկայաստանում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս բանկի հետ համագործակցության շրջանակում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվելու է արգենտինական մշակույթի կենտրոն:նարկը անակնկալ միջոցառմամբ տրվեց սեպտեմբերի 20-ին: Ներկաներին սպասվում էր արգենտինական գեղեցիկ տանգո՝ պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակը Կոնվերս բանկն էր, որն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում խթանում է արգենտինական մշակույթի տարածումը Հայաստանում:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը. ‹‹ԵՊԼՀ-ի և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան միջև համագործակցությունը սկսվել է դեռ նախորդ տարի: Համագործակցության շրջանակում ամուր կապեր են հաստատվել Բուենոս Այրեսի համալսարանի հետ: Երկու բուհերի միջև համագործակցությունն առայժմ ընդգրկում է դասախոսների փոխանակման ծրագիր, սակայն լիահույս ենք, որ շուտով ուսանողները ևս կկարողանան օգտվել ծրագրերից և փոխանակման տարբեր հնարավորություններից››,- նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

 

Կոնվերս բանկի գործառնությունների, ծառայությունների և ՏՏ դեպարտամենտի տնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ իրենց թիմը մեծ ոգևորությամբ է միացել ծրագրին. ‹‹Արգենտինայում շատ հայեր են ապրում և արգենտինական  նման կենտրոնի առկայությունը շատ կարևոր է և թերևս պատահական չէ, որ այն բացվելու է հենց այս համալսարանում››:

Միջոցառման ընթացքում ներկաները վայելեցին արգենտինական տանգո՝ արգենտինացի պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ: Այնուհետև, պարողները ներկայացրին պարի պատմությունը նշելով, որ պարը ևս լեզու է, որի միջոցով մարդիկ հասկանում են իրար: 

Միջոցառման ավարտին անցկացվեց նաև վարպետության դաս, որի ընթացքում պարողները ցանկացողներին սովորեցրին արգենտինական տանգոյի հիմնական շարժումները:  

Արգենտինական մշակույթի կենտրոնի բացում