Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց Արգենտինական կենտրոն: Կենտրոնի բացումը իրականացվել է ԵՊԼՀ-ի, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան և «Կոնվերս Բանկ»-ի համագործակցության շրջանակներում` վերջինիս ֆինանսական աջակցությամբ և հովանավորությամբ: 

Բացմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուրրիոլաբեիտիան, ‹‹Կոնվերս Բանկ››-ի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ինչպես նաև այլ հյուրեր և գործընկերներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:Նա  շեշտեց եռակողմ համագործակցության կարևորությունը բուհի համար. ‹‹Կենտրոնի բացման նախաձեռնողը Արգենտինայի դեպանատունն է, նախաձեռնությանը սատար է կանգնել նաև «Կոնվերս Բանկ»-ը, որոնց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս մեկ տարում կենտրոնի բացման գործում ցուցաբերած օժանդակության և կատարած աշխատանքի համար: Կարծում եմ՝ շատ լուսավոր և գեղեցիկ կենտրոն է, որտեղ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար հաճել կլինի կազմակերպել լեզվի ուսուցման գործընթացները: Այս կենտրոնը մշտապես կհիշեցնի մեր եռակողմ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները,- նշեց ԵՊԼՀ ռեկտորը:

Դեսպանի խոսքով՝ իր համոզմունքն այն է, որ հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունները պայմանավորված են որոշակի բաղադրիչներով, որոնք բոլորն էլ կապված են Հայաստանի և հայկական սփյուռքի հետ. ‹‹Հայկական համայնքի գոյությունն է, որ հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների հարաբերություններին և յուրահատուկ երանգ տալիս դրանց: Ելելով այդ համոզմունքից՝ սկսեցինք աշխատել նաև այս ծրագրի վրա: Այսօր կարևոր օր է թե՛ դեսպանատան, թե՛ ԵՊԼՀ-ի, թե՛ «Կոնվերս Բանկ»-ի համար, քանի որ այս կենտրոնի բացումը էլ ավելի տեսանելի է դարձնում մեր համատեղ ծրագրերը: Համալսարանն իր տրամադրած տարածքով, իր պրոֆեսիոնալ մասնագետներով և ուսանողներով մեծ ներդրում է ունեցել և էական կարևորություն է տվել այս ծրագրի իրականացմանը: Պետք է ևս մեկ անգամ շնրհակալություն հայտնեմ ԵՊԼՀ-ին և «Կոնվերս Բանկ»-ին, որը մեծ աջակցություն և օժանդակություն է ցուցաբերել մեր այս և այլ ծրագրերի իրականացման գործում: Երջանիկ եմ, որովհետև սա սկզիբն է առավել հեռահար և տեսանելի ծրագրերի: Ես համոզված եմ, որ այս նոր սկսվող շրջափուլը դեռ արդյունքներ է տալու»-, նշեց  դեսպանը:

‹‹Կոնվերս Բանկ››-ի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը ևս ողջունեց ներկաներին. ‹‹Իսկապես, մենք այսօր կյանքի կոչեցինք շատ գեղեցիկ իրադարձություն: Մեզ համար, որպես կոմերցիոն կառույց, մեծ պատիվ է այս կարևոր իրադարձության մի մասը կազմել՝ համագործակցելով ԵՊԼՀ-ի և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան հետ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, իսկ այս կենտրոնը կօգնի հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը››:

Կենտրոնի բացմանը ներկա էր նաև կենտրոնի իսպաներեն սովորելու ցանկություն և պատրաստակամություն հայտնած առաջին ուսանողը, որը հենց ‹‹Կոնվերս Բանկ››-ի աշխատակիցներից մեկն է: Ուսանողի խոսքով՝ կենտրոնը ոչ միայն լեզուն սովորելու և արգենտինական մշակույթի առանձնահատկություններին ծանոթանալու հիանալի հնարավորություն կստեղծի, այլև՝ հետագայում հաջողված փորձ լինի երկրորդ լրացուցիչ մասնագիտություն ընտրողների համար:

Արգենտինական կենտրոնի նպատակն է խթանել իսպաներենի և արգենտինական մշակույթի ուսուցումը, Հայաստանի և Արգենտինայի կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև իպաներենի մասնագիտական դասընթացների իրականացումը:

Հավելենք, որ կենտրոնը գտնվում է ԵՊԼՀ-ի երկրորդ մասնաշենքի 4-րդ հարկում (413 լսարան):

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...