Առաջին սեմինարի մեկնարկը  տրված է էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում մարտի 11-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկել են սեմինարների շարք ԵՊԼՀ դասախոսների համար և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ Գավառի պետական համալսարան, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և Հայաստանի գործատուների հանրապետական միություն: Սեմինարները վարում են Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջազգային ծրագրերի ղեկավար Անդրես Աբադը և նույն համալսարանի Բիզնեսի կառավարման բաժնի դասախոս Վիտա Ժուկովան: Սեմինարների շարքը նվիրված է  ԵՄ հնարավորություններին՝ ընթացիկ ծրագրեր, ֆոնդեր, նախաձեռնություններ, առկա ռեսուրսներ և այլն: Դասընթացները տևողությունն է մարտի 11-14-ը:

 

Առաջին սեմինարի մեկնարկը  տրված է էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում