Այս տարի նոյեմբերի 11-ին լրացավ Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակը, որի առթիվ նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ֆրանսիացի կամավոր Ռոբբի Լոնոհը: ԵՊԼՀ-ում հյուրընկալված կամավորը խոսեց Առաջին աշխարհամարտի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին, անդրադարձավ պատերազմում Ֆրանսիայի և Հայաստանի ներգրավվածությանը, ինչպես նաև Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը: Այս տարի նոյեմբերի 11-ին լրացավ Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակը, որի առթիվ նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ֆրանսիացի կամավոր Ռոբբի Լոնոհը: ԵՊԼՀ-ում հյուրընկալված կամավորը խոսեց Առաջին աշխարհամարտի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին, անդրադարձավ պատերազմում Ֆրանսիայի և Հայաստանի ներգրավվածությանը, ինչպես նաև Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը: