ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը հանդիպում է ունեցել նաև ԵՊԼՀ-ի համագործակից համալսարան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գիտական գծով պրոռեկտորի, ԱՊՀ և ՇՀԿ մասնակից երկրների լեզվի և մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Նիկոլաևիչ Կոնևի և Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԵՊԼՀ-ի դասախոս Արմինե Մարտիրոսյանի հետ, որոնց հետ քննարկվել է ս.թ. նոյեմբերին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում կայանալիք «ԱՊՀ և ՇՀԿ երկրների մշակույթների երկխոսություն» թեմայով ֆորումի մանրամասները, հրավիրյալների կազմը և այլ կազմակերպական հարցեր:
Հավելենք, որ հանդիպում-քննարկումների ժամանակ անդրադարձել են նաև Կիրառական լեզվաբանություն մասնագիտությամբ համատեղ բակալավրական ծրագիր մշակելու և ներդնելու խնդիրներին: