Գործընկերների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացիկ հարցերը, ինչպես նաև երեք հարցումների բովանդակությունը, ժամանակացույցը և այլ մանրամասները: Հարցումները անցկացվելու են բուհերի ուսանողների, դասախոսների և գործընկեր կազմակերպութունների շրջանում:
ԿՈՆՆԵԿՏ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համալսարան-արդյունաբերություն, համալսարան-աշխատաշուկա կապը: Այս գործընթացում մասնավորապես կարևորվում է Արևելյան գործընկերության երկրների բուհերում ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունների, ինչպես նաև սեփական աշխատատեղերը ստեղծելու հմտությունների զարգացումը, մրցունակության բարձրացումը (վարքագիծ, հմտություններ, մտածելակերպ):
ԲՊՀ-ում ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համակարգում է ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը: