Սույն թվականի դեկտեմբերի 24-ին Լեզվաբանության ամբիոնին կից գործող «Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերությունն անցկացրեց տարեվերջյան ամփոփիչ գիտական սեմինարը։

Սեմինարին բանախոսությամբ հանդես եկան «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական թիմի ղեկավար, AI փորձագետ Արշակ Ուլուբաբյանը և ակադեմիայի «AI քեզ բան» կրթական ծրագրի համակարգող, AI ուսուցիչ Անահիտ Վարդանյանը` «Ի՞նչ է AI-ը և ինչպե՞ս է այն փոխում մեր իրականությունը» թեմայով։

 

Հանդիպման շրջանակում բանախոսները մանրամասն ներկայացրին արհեստական բանականության դերը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև ցուցադրեցին իրական խնդիրների լուծման հնարավորությունները՝ ԱԲ գործիքների կիրառմամբ։

Սեմինարին ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, Լեզվաբանության ամբիոնի վարիչ Կ. Վելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխանով։

Միջոցառման ավարտին հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնվեցին «Վիվա Լինգվա» ընկերության անդամներին, իսկ հրավիրված խոսնակներին տրվեցին շնորհակալագրեր՝ արդյունավետ և հետաքրքիր սեմինար վարելու համար։

«Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերությունն անցկացրեց տարեվերջյան ամփոփիչ գիտական սեմինարը