Ելույթում ներկայացվեց լեզվի հաղորդակցական, ճանաչողական և այլ գործառույթների բնազդային դրսևորումների վերլուծություն` կապված մարդու մտածողության, վարքի և միջավայրի ազդեցության հետ։ Գործնական հատվածում կիրառվել էին ԱԲ գործիքներ՝ մեմերի միջոցով պատկերավոր կերպով ցուցադրելու համար, թե ինչպես է թվային դարաշրջանում խոսքը հաճախ փոխարինվում այլընտրանքային հաղորդակցական միջոցներով։
Սեմինարին ներկա էին Լեզվաբանության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Կ. Վելյանը, նույն ամբիոնի դոցենտ Հ. Հակոբջանյանը և ուսանողներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին զեկուցմանը հաջորդող քննարկմանը:
«Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերությունը շարունակում է իր գործունեությունը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական զարգացմանը և խթանելով լեզվաբանական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը: