Ներկայացված նյութերի թվում առանձնանում էին համալսարանի հիմնադրման հրամանները, պատվոգրեր, շնորհավորական ուղերձներ և տարատեսակ փաստաթղթեր, որոնք վեր էին հանում տարիների ընթացքում կուտակված նվաճումներն ու հիշարժան պահերը։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, իր ժամանակի հետքերը կրելով, խորհրդանշում է համալսարանի հարատև զարգացումն ու կրթական ոլորտում ունեցած անփոխարինելի դերը։
Միջոցառման ընթացքում բրյուսովականները պատմեցին հուշեր, արտահայտեցին նոր մտքեր և ներկայացրեցին գալիք տարիների համար իրենց ակնկալիքները: Խոսքերի շեշտադրումը ոչ միայն անցյալի փառավոր էջերին էր նվիրված, այլև՝ համալսարանի լուսավոր ապագայի տեսլականին։
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին նման հիշարժան նախաձեռնության համար, որը թույլ տվեց կրկին վերարժևորել համալսարանի անցած ուղին և ոգեշնչվել նրա շարունակական առաջընթացով։