Սույն թվականի ապրիլի 23-ին Լեզվաբանության ամբիոնը անցկացրեց հերթական գիտական սեմինարը: Այս անգամ ամբիոնի վարիչ Կ. Վելյանը ԲՊՀ ուսանողների համար կարդաց դասախոսություն՝ «Սաֆոլք կոմսության բարբառի առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության շրջանակներում Կ. Վելյանը ներկայացրեց իր՝ Անգլիայի Սաֆոլք կոմսությունում կատարած հետազոտության արդյուքները: Նա խոսեց Սաֆոլք կոմսության բարբառի, մասնավորապես՝ Իփսուիչ քաղաքի բարբառի արտասանական առանձնահատկությունների և դրանց հանրալեզվաբանական դրսևորումների մասին: Ցուցադրվեցին սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հարցազրույցների տեսանյութերը, այնուհետև կազմակերպվեց քննարկում:

Դասախոսության ընթացքում Կ. Վելյանը զուգահեռներ անցկացրեց Անգլիայի այլ տարածաշրջանների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ավստրալիայի որոշ տարածաշրջանների արտասանությունների միջև՝ շեշտադրելով դրանց զուգամետ և տարամետ դրսևորումները: Զեկուցման ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

«Սաֆոլք կոմսության բարբառի առանձնահատկությունները» թեմայով գիտական սեմինար