Դեկտեմբերի 23-ին ԲՊՀ Կարիերայի կենտրոնի հրավերով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան էր այցելել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակից, ԲՊՀ շրջանավարտ Անի Հարությունյանը, որն ուսուցողական սեմինարով հանդես եկավ բարձր կուրսերի ուսանողների, հետազոտողների և հետաքրքրվող բոլոր աշխատակիցների համար:

«Մտավոր սեփականություն և հեղինակային իրավունք» սեմինարի նպատակն էր ներկայացնել մտավոր սեփականության գործառույթները,  գյուտերի, ապրանքների և այլ հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումն ու պետական գրանցումը, հեղինակային իրավունքի պաշտպանվածությունը:

Սեմինարի ընթացքում բանախոսը պատասխանեց հարցերին, պարզաբանեց Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության մասին օրենքի որոշ կետեր:

«Մտավոր սեփականություն և հեղինակային իրավունք» խորագրով սեմինար