Դեկտեմբերի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հունարենի և հունական մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ‹‹Mathima ellinikis›› խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց իրենց ուժերը չափել ինտելեկտուալ հարթակում՝ ստեղծելով առողջ մրցակցային մթնոլորտ, ինչպես նաև զարգացնել հետաքրքրվածություն՝ ձեռք բերելու նոր գիտելիք և տեղեկատվություն տարբեր բնագավառներից:
Խաղը բաղկացած էր հունարենին և հունական մշակույթին առնչվող բազմապիսի թեմաներից կազմված տեսահարցերից: Արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն միավորներ հավաքած ՌՕԼՖ ուսանողներ Սուքիասյան Լիլիթը, Հովսեփյան Կարինեն, Զաքեյան Անահիտը և ԿՄՄՖ ուսանողներ Վարդանյան Մերին, Ադիլխանյան Նունեն, Գալստյան Լիանան:
Առաջին երեք պատվավոր տեղեր զբաղեցրած ուսանողներին հանձնվեցին պատվոգրեր, հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր:
15.02.2019
Համատեղ ծրագրերի մեկնարկը նախատեսվում է տալ 2019թ. սեպտեմբերից:
28.01.2019
27.01.2019
Հունվարի 26-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե ...
16.01.2019
Հունվարի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում գերմանական «Արվատո» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք գերմաներեն սովորող ուսանողներին ...