Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Լեզվաբանության ամբիոնը անցկացրեց գիտական սեմինար: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար դասախոսություն կարդաց Լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հրաչյա Հակոբջանյանը՝ «Լեզվաբանությունը և նյութական ընդհանրությունների խնդիրը» թեմայով: Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց պատմահամեմատական լեզվաբանության հիմնական խնդիրներից մեկը՝ տարբեր լեզուների ընդհանրությունների բացահայտումը և դրանց տրված գիտական մեկնաբանությունները որպես պատահական կամ ծագումնաբանական ընդհանրություններ: Հ. Հակոբջանյանը անդրադարձավ նաև պատմահամեմատական լեզվաբանության նոստրատիկայի տերմիններին, լեզուների խաչավորման տեսություններին և հայոց լեզվի խնդիրների դրանց առնչություններին:

Զեկուցմանը հաջորդող քննարկման ժամանակ Հ. Հակոբջանյանը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին:

«Լեզվաբանությունը և նյութական ընդհանրությունների խնդիրը» թեմայով գիտական սեմինար ԲՊՀ-ում