«Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական»

Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական» խորագրով թրեյնինգ ԵՊԼՀ-ի ուսանողների համար: Թրեյնինգը վարեց Կարիերայի կենտրոնի Ֆրանսիայից ժամանած կամավոր Փոլ Բաքեն: Ֆրանսիացի կամավորը ներկայացրեց աշխատատուի համար գրագետ և հետաքրքիր ինքնակենսագրականի օրինակներ` ներկաներին պատմելով սեփական փորձը և առաջարկելով ինքնակենսագրականների սեփական տարբերակները: Փոլի խոսքով` կարևոր է, որ յուրաքանչյուր աշխատանքի դիմելիս հաշվի առնվի տվյալ աշխատանքն առաջարկող ընկերության տեսակը, պահանջները, որդեգրած արժեքները և քաղաքականությունը:

Հաջողության գրավական Փոլը համարում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր աշխատանքի դեպքում: Ինքնակենսագրականը պետք է պայմանավորված լինի տվյալ աշխատանքով և չկրկնի միևնույն առաջնահերթությունները, այդ պատճառով էլ պետք է ուսումնասիրել գործատուին և նրա հիմնական պահանջները և ըստ այդմ կառուցել ինքնակենսագրականը: Կամավորի և ուսանողների ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մոտիվացիոն նամակին, աշխատանքի հարցազրույցի ժամանակ հնարավոր հարցերին և դրանց տրվող պատասխաններին:

«Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական»