«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հունիսի 29-ին՝ Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում, Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ կազմակերպել էր «Հեքիաթի աշխարհը» գրական-երաժշտական միջոցառումը:

«Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթը լսողին»: Այսպես են ավարտվում հեքիաթները, սակայն մարդը երբեք չպետք է թողնի, որ կյանքում հեքիաթն ավարտվի»,- իր բացման խոսքում նշեց ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար Ժակլին Մինասյանը:

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր տեղադրել, որով առաջարկում էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, 10 րոպե տրամադրել ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որևէ բալիկի համար: Մեկնարկը տվել էր հենց Լ. Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:

ՖՀՄԱՆ կենտրոնն արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի տեսաուղերձին՝ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում երկու բուհերի ուսանողները ֆրանսերենով հեքիաթ էին կարդում ներկաների համար:

Հայ արձակագիր Լևոն Խեչոյանն ասում էր, որ լսողի և ականջ դնողի միջև մեծ տարբերություն կա, այսինքն` ականջ դնողը պատմության իմաստնությունը սովորողն է, մարդկության` փորձով նվաճված արժեքները առաջ տանողը: Իմաստություն տվողը խնձորներից մեկն է, բայց երեքի ներդաշնակ միասնությունից է հեքիաթի խնձորը իմաստության ոսկե խնձոր դառնում: Հուսանք՝ այսօր ուսանողներին ականջ դնողները կստանան իմաստության ոսկե խնձորը:

Նույն օրը ՖՀՄԱՆ կենտրոնը կազմակերպել էր նաև սեմինար՝ «Ուրիշի մշակույթը ներկայացնող գովազդը՝ օտար լեզվի ուսուցման նյութ» խորագրով, որի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Ժակլին Մինասյանը:

Օրը կարելի էր գնահատել արդյունավետ և ուսուցողական, ու եթե հեքիաթում միշտ հաղթում է բարին, ապա այսօր ԵՊԼՀ-ում հաղթեց ֆրանսերենը:

«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վերապատրաստման դասընթացներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային ...

18.11.2019

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում վարչական աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի 18 անդամներ ստացան անգլերենի իմացությունը հավաստող ...

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...