Ս.թ. դեկտեմբերի 16-ին ԲՊՀ-ում Որակի ապահովման կենտրոնի և Կառավարման ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հրավիրյալ բանախոս, «MANAGEMENT MIX» ընկերության հիմնադիր, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար, Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի (Բելգիա) և Մերձավոր Արևելքի Որակի ասոցիացիայի հիմնադիր անդամ (ԱՄԷ) Րաֆֆի Սէմէրճեանի «Հանրային կառավարման ռազմավարական մոտեցումները» թեմայով սեմինարը: Հանդիպմանը ներկա էին բուհի ղեկավարության, ՊԴ կազմի և ուսանողների ներկայացուցիչները:
Բանախոսը ներկայացրեց «MANAGEMENT MIX» ընկերության պատմությունն ու գործունեությունը, իր բազմամյա փորձառությունը: Այնուհետև բանախոսն անդրադարձավ հանրային կառավարման ոլորտում ռազմավարական կառավարման ժամանակակից մոտեցումներին, գործընթացի առանձնահատկություններին, ինչպես նաև լսարանի ինտեգրմամբ ներկայացրեց մի շարք գործնական օրինակներ:
Բանախոսությունը եզրափակվեց կորպորատիվ ռազմավարությանն ու ժամանակակից կառավարման լուծումներին առնչվող հետաքրքիր դրույթներով:

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ