Ապրիլի 18-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ «Գիրքը փոխում է աշխարհը» խորագրով քննարկում:
«Ամեն անգամ, երբ գրքի էջեր ենք շրջում, մենք ոչ միայն իմացություն ենք ձեռք բերում, այլև ստանում ենք աշխարհը փոխելու գործիքներ, որոնք թրծվում են հոգու քուրայում»:
«Գիրքը լույսի նշույլ է, որը վերցնելով մենք պետք է ցրենք աշխարհի մթությունը»:
«Գրքերի շնորհիվ է, որ ես ավելի ուժեղ և նպատակասլաց եմ դարձել, հաղթահարել եմ վախերս ու անհանգստություններս, սովորել եմ համառ պայքարել իմ երազանքների համար»:
«Գիրքը կենդանի երևույթ է, որը կարող է շոշափել սիրտը, ցնցել միտքը և շարժել հասարակական միտքը, ձևավորել վարքագծեր։ Ահա թե ինչու գիրքը երբեք չի կորցնի իր արժեքը։ Փոխվում են ժամանակները, տեխնոլոգիաները, սակայն գիրքը՝ որպես փոխող ուժ, կմնա հավերժ»:

«В мир, где жизнь стала невыносимо серо-реальной, книги привносят краски, которые дают хоть малейшее представление о том что когда-то птицы пели иначе, ветер веял иначе, люди любили друг друга иначе, сама жизнь была иначе…»;
«мир может быть жестоким, хаотичным, непонятным. Но в книгах мы всегда находим островки света, надежды, истины. И именно благодаря этим островкам мир становится лучше. Книга меняет мир — потому что она меняет нас»;
«для некоторых людей книги становятся спасительными островками, куда они могут сбежать, когда реальный мир начинает давить на них. Такие люди находят в героях книг себя, для них персонажи книг становятся настоящими друзьями. Они переживают вместе с ними те же эмоции и чувства, то же волнение и разочарование, изумление и радость»;
«каждая следующая книга открывает новые горизонты. Прочитав её, мы задумываемся, соглашаемся, спорим, мечтаем — и уже не остаёмся прежними. Мы ищем ответы, иногда находим, а порой — это уже и не так важно. Правильно рекомендованная или случайно найденная книга способна изменить жизнь так, как не сможет ни один человек».
Այսպես են ուսանողները պատմել իրենց սիրած գրքերի և հեղինակների, գրքերի աշխարհում սեփական «ես»-ը գտնելու, ցավոտ հարցերի պատասխանները որոնելու մասին: Մի շարք ուսանողներ ներկայացրին նաև իրենց հեղինակած բանաստեղծությունները:
Հանդիպման մասնակիցներն ամփոփեցին քննարկումը՝ նշելով, որ որքան էլ դժվար լինի փորձել փոխել աշխարհը, մտքի հանճարները, այնուամենայնիվ, մշտապես փորձում են գտնել աշխարհն ավելի լավը դարձնելու իրենց բանաձևը:
Միջոցառման մասնակիցները նաև համալրեցին իրենց անձնական գրադարաններն արժեքավոր գրքերով, որոնք տրամադրեց ԲՊՀ հայագիտության ամբիոնը և ԲՊՀ գրադարանը:

«Գիրքը փոխում է աշխարհը»  խորագրով քննարկում