«Երկրագիտությունը որպես արդիական գիտություն»  խորագրով հանդիպում

Փետրվարի 27-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Երկրագիտությունը որպես արդիական գիտություն» խորագրով տեղեկատվական հանդիպում, որին մասնակցեցին ԵՊՀ դասախոս Ասյա Խաչատրյանը, ԵՊՄՀ  դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մաթևոսյանը, ֆրանսագետ, հեռուստահաղորդավար, շոումեն, քաղաքական վերլուծաբան Արտակ Հերիքյանը, բրիտանագետ, ամերիկագետ, երգիծաբան Նարեկ Մարգարյանը, ԵՊԼՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը, ԵՊԼՀ դասախոս, դոցենտ Ռուբեն Գևորգյանը:

 

Ծրագիրը կազմակերպել էին ԹՄՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցություն և անգլերեն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Եվա Գրիգորյանը, ԵՊԼՀ ՈՒԽ-ի ուսման որակի բարելավման հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ինչպես նաև ԹՄՀՖ ՈՒԽ-ի նախագահի (ժ/պ) Լաուրա Սարիբեկյանը (ԹՄՀ ֆակոլտետի 3-րդ կուրս, թարգմանչական գործ ֆրանսերեն-հայերեն):

Հանդիպման բանախոսները ներկայացրին իրենց փորձը և անցած ճանապարհը, և այս համատեքստում ԵՊԼՀ-ի նախկին ուսանողներ Արտակ Հերիքյանն ու Նարեկ Մարգարյանը դրվագներ ներկայացրին իրենց ուսանողական տարիներից, որոնք ուղենշային են եղել իրենց հետագա կարիերայի զարգացման հարցում: Դա մասնավորապես վերաբերում  էր ԵՊԼՀ-ի դասախոսական կազմի կողմից նրանց դասավանդված հմտություններին, և այն  ուսանողակենտրոն մեթոդին, որը կիրառվել է ուսանողների նկատմամբ:

 

«Երկրագիտությունը որպես արդիական գիտություն»  խորագրով հանդիպում