Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպել էր «Jeune et francophone dans l’Arménie indépendante» (‹‹Երիտասարդ և ֆրանսախոս անկախ Հայաստանում››) խորագրով լուսանկարչական մրցույթ: Մասնակիցները պետք է ուղարկեին իրենց նկարները՝ օրիգինալ մեկնաբանություններով, որոնք լավագույնս ցույց կտային սեփական հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական քաղաքակրթության, ինչպես նաև Հայաստանում ֆրանկոֆոն արժեքների վերաբերյալ: 

Արդյունքում՝ ստացվել էին բազմաթիվ հայտեր, որոնցից հաղթողներն էլ նոյեմբերի 26-ին ԵՊԼՀ ֆրանկոֆոն հետազոտությունների և ակադեմիական նվաճումների (ՖՀՄԱՆ) կենտրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ ստացան ‹‹Նոյյան Տապան›› գրախանութի նվեր-քարտեր, որոնք ձեռք էին բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) և ԵՊԼՀ-ի աջակցությամբ: