Երկրորդ թեման նվիրված էր մեծ բանաստեղծի «Նոր կյանք» ստեղծագործության մեջ տեղ գտած սիրո թեմային, որի լավագույն հատվածներն ընթերցեցին իտալերեն լեզվաբանություն և իտալերեն-հայերեն թարգմանություն բաժինների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները։ Նույն թեմայով 3-րդ կուրսի ուսան Աննա Գալստյանը ներկայացրեց «Դանթեն և հրեշտակակերպ Բեատրիչեն» վերնագրով իր նկարած կտավը։
«Աստվածային կատակերգության» կերպարներից մեկին՝ հայրենիքի դավաճան Ուգոլինոյին, իր զեկուցման մեջ ներկայացրեց Իտալիայի կառավարությունից Հայաստան գործուղված, ավագ դպրոցի իտալերենի ուսուցիչ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի իտալերենի լեզվակիր դասախոս Կարլո Անեդան։
Դանթեական ընթերցումներն ընդմիջվեցին Անի Փարեմուզյանի կատարած ժամանակակից իտալական երգերով և ակադեմիայի կուրսանտ Տիգրան Երյոմինի կողմից իրականացված դաշնամուրային ջազային երաժշտությամբ։
Միջոցառմանը ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դ․ Գյուրջինյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին՝ տիկնոջ հետ, ՀՀ Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոն, «Դանթե Ալիգիերի» հայաստանյան կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը, իտալացի հյուրեր, դասախոսներ և ուսանողներ: