2025 թ. դեկտեմբերի 25-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը։  Թարգմանության համար ընտրվել էին Ֆըն Ցիծայի «Մի ատամի պատմություն» և «Կտրիճ Ճանը» մանրապատումները։  Մրցույթին մասնակցել են 19 ուսանող ՀՀ տարբեր բուհերից։ Մրցանակային տեղեր զբաղեցրել են ԲՊՀ ուսանողներ Մանե Ավետյանը և Նանե Ղազեյանը (3-րդ տեղ), Լուիզա Զաքարյանը և Էլեն Փնջոյանը (2-րդ տեղ)։ Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է ԲՊՀ Թարգմանության ֆակուլտետի 4-րդ  կուրսի ուսանողուհի  Գոհար Եգորյանը:  Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դ․ Գյուրջինյանը, ԿԻ հայկական կողմի տնօրեն Գ․ Սարգսյանը, ԿԻ չինական կողմի տնօրեն Լի Վենփինը, Արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Ք․ Ռաֆայելովան և չինարենի մի շարք դասախոսներ։

ԲՊՀ ռեկտոր Դ․ Գյուրջինյանը շնորհավորեց մասնակիցներին և մրցանակակիրներին՝  նշելով միջոցառման կարևորությունը միջբուհական համագործակցության և ապագա թարգմանիչների մասնագիտական զարգացման և փորձ ձեռք բերելու գործընթացում։ Ռեկտորը ուսանողներին մաղթեց հաջողություններ իրենց բոլոր նախաձեռնություններում։  

Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական ամենամյա մրցույթի մրցանակաբաշխություն