Սեպտեմբերի 19-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկել է «Բրյուսովյան ընթերցումներ 2018» միջազգային հոբելյանական գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է Վ. Բրյուսովի ծննդյան 145-ամյակին և «Հայ ժողովրդի պատմական բախտի տարեգրություն» գրքի հրատարակման 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել է Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ԵՊԼՀ  շրջանավարտների միության աջակցությամբ: Գիտաժողովի գործընկերն է Երևանում գործող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

«Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի բացման արարողության ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը, որը ողջունելով ներկաներին, նշեց. «Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի մեկնարկը մեծ տոն է համալսարանի համար: «Բրյուսովյան ընթերցումների»  նպատակն է ամփոփել և գնահատել հիսուն  և ավելի տարիների ընթացքում բրյուսովագետների կատարած աշխատանքը, ինչպես նաև ուրվագծելու ընթերցումների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը: Բրյուսովագիտությունը, ունենալով կայուն ավանդույթներ, Հայաստանում շարունակում է մնալ ռուսագիտության գերակա գիտական ուղղություններից մեկը, իսկ ԵՊԼՀ-ն` բրյուսովագիտության կենտրոն››,- փաստեց  ԵՊԼՀ-ի ռեկտորը:

«Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընդգծեց .‹‹Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ պատմություն  ունեն, ինչի ապացույցը այս միջոցառումն է և դրա շարունակական բնույթը: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է ներկա գտնվել «Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի բացմանը››,- հավելեց դեսպանը:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն շեշտեց. Բրյուսովյան ընթերցումները  ԵՊԼՀ-ի այցեքարտը դառնալուց զատ անգնահատելի ներդրում են ունեցել աշխարհում բրյուսովագիտության կայացման և զարգացման գործում:  

 

‹‹Բավականին տպավորված եմ այն բոլոր թեմաներով, որոնք պետք է արծարծվեն այս օրերի ընթացքում:Ես վստահ եմ, որ  Վ. Բրյուսովի անունը կրող hամալսարանում սովորեցնւմ են այն մեթոդաբանությունը, որը մեզ  կօգնի դարերի ընթացքում մեզ ժառանգություն հասած գրականությունը կարդալ այնպես, որ կարողանանք դասեր քաղել և ճիշտ կառուցել մեր ապագան››,-նշեց փոխնախարարը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը նշեց. ‹‹Մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար ներկա գտնվել գիտաժողովի բացմանը : ‹‹Ընթերցումներն» ունեն հին և հարուստ պատմություն: Ծանոթանալով  Վ. Բրյուսովի ժառանգության հետ՝ ես համոզվել եմ, որ նրա անունը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկն է, նրա ներդրումը երկու ժողովուրդների մշակութային ժառանգության մեջ անգնահատելի է››:

Գիտաժողովին մասնակցում են  առաջատար  գիտական  հաստատությունների և համալսարանների հայտնի գիտնականներ և երիտասարդ մասնագետներ 9 երկրներից՝  Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, և Լեհաստանից, որոնք մինչ օրս շարունակում են հավատարիմ մնալ բրյուսովյան ստեղծագործության ուսումնասիրության ավանդույթներին: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հանդես եկան հետաքրքիր և բազմաբնույթ զեկույցներով, որոնք թույլ են տալիս նորովի, յուրօրինակ և արդիական կերպով դիտարկել Բրյուսովի ժառանգության ուսումնասիրության որոշ հարցեր, բացահայտել նրա ստեղծագործության դեռևս չուսումնասիրված առանձնահատկությունները:

Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցների հետ մեկտեղ նախատեսված են ՝ «Բրյուսովյան գիտական կենտրոնի արխիվի պատմությունը» ցուցահանդեսի բացում, Google Arts & Culture հարթակում վիրտուալ հավաքածուների շնորհանդեսներ,  և էքսկուրսիաներ:

 Արծաթե դարաշրջանի մթնոլորտը հաճելիորեն կուղեկցի գիտաժողովի երեք օրերի ընթացքում և այն բոլոր մասնակցներին կպարգևի ևս մեկ հնարավորություն՝ շփվելու այս դարաշրջանի մշակույթի և գրականության հետ:

Հավելենք, որ բրյուսովյան ավանդական ընթերցումները նպաստել են հումանիտար ոլորտում հայ-ռուսական կապերի զարգացմանը: Մեր համալսարանը ներկայացնոմ է Բրյուսովի ստեղծագործության ողջ բազմակողմանիությունը. բազում տարիների ընթացքում (1962-2018) ԵՊԼՀ-ը գիտաժողովների նյութերի հիման վրա հրատարակել է «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածուները, որոնք արտացոլում են ինչպես Բրյուսովի` իբրև բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, թարգմանչի, պատմագետի, քննադատի, այնպես էլ ռուս գրականության Արծաթե դարաշրջանի պատմա-գրականագիտական, լեզվաբանական, մշակութաբանական և այլ ասպեկտները:  

 

«Բրյուսովյան ընթերցումներ 2018»
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...