‹‹Brus-off›› խորագրով ինտելեկտուալ խաղ ԵՊԼՀ-ում

Նոյեմբերի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ ‹‹Brus-off›› խորագրով ինտելեկտուալ-զվարճալի խաղ՝ նվիրված Ուսանողների համաշխարհային օրվան: Խաղի մասնակիցներին և ներկաներին ողջունեց ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար Ժակլին Մինասյանը` մաղթելով հետաքրքիր և բովանդակալից խաղ:

Մի քանի փուլից բաղկացած խաղն անցավ թեժ և անզիջում պայքարում, իսկ հաղթողներն ու մասնակիցները պարգևատրվեցին մասնակցությունը հավաստող պատվոգրերով: Արդյունաում` ‹‹Les franco-puissantes›› և ‹‹Yanus›› թիմերից հաղթող ճանաչվեց վերջինը: Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին դիտարժան խաղ ցուցադրելու համար: Հավելենք, որ խաղը կազմակերպվել էր ՖՀՄԱՆ կենտրոնի և 3-րդ կուրսի ֆրանկոֆոն ուսանողների ջանքերով, ինչը շատ կարևոր է ուսանողների ներհամալսարական ակտիվության բարձրացման տեսանկյունից:

‹‹Brus-off›› խորագրով ինտելեկտուալ խաղ ԵՊԼՀ-ում