Ս.թ. պրիլի 21-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ բաց դաս «ԲՊՀ Գրադարանը և Վալերի Բրյուսովի թանգարանն առցանց հարթակում» խորագրով:

ԲՊՀ գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը և ԲՊՀ գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Ն. Հարությունյանը ԲՊՀ ուսանողներին ներկայացրին գրադարանի առցանց հարթակները և դրանցից օգտվելու կանոնները, մասնավորապես՝

koha.brusov.am` էլեկտրոնային գրացուցակը, առցանց պատվերներ և որոնում իրականացնելու առանձնահատկությունները;

dspace.brusov.am` ԲՊՀ թվային պահոցը (Repository of Brusov State University), որտեղ ներկայացված են ԲՊՀ «Լինգվա» հրատարակչության նյութերը, մասնավորապես, «Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի» պարբերականը, «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային ավանդական գիտաժողովի նյութերը և այլն,

էլեկտրոնային շտեմարանները, մասնավորապես, Քեմբրիջի համալսարանի հրատարակչության ամսագրերի ամբողջական հավաքածուն, Springer, Open Books Publisher, Harvard Business Review և այլն, որոնք հասանելի են միայն ԲՊՀ համակարգիչներից,

Google Arts&Culture հարթակում Վալերի Բրյուսովի թանգարանի չորս առցանց հավաքածուներն անգլերենով՝

  Brusov and Armenia,
  Brusov and Music,
  Brusov Readings,
  Brusov's Manuscripts

/https://artsandculture.google.com/partner/bryusov-museum/;
Հայաստանի Հանրապետության Մշակութային վայրերի առցանց տեղեկատու՝ Վալերի Բրյուսովի թանգարան

/https://brusov-museum.mus.am/am/

«ԲՊՀ Գրադարանը և Վալերի Բրյուսովի թանգարանն առցանց հարթակում»