Ս.թ. մայիսի 7-ին Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, Լեզվաբանության և Անգլերենի ամբիոնները դասախոսների և ուսուցիչների համար կազմակերպել են ամենամյա վերապատրաստում՝ «Անգլերենի դասավանդման նորարական մոտեցումներ» թեմայով:
Լեզվաբանության ամբիոնի վարիչ Կ. Վելյանը, Անգլիայի Նորիչ քաղաքի Norwich Study Centre անգլերենի ուսուցիչների կենտրոնում իր անցած վերապատրաստման նյութերի հիման վրա, խոսեց անգլերենի դասի ընթացքում գրատախտակի՝ որպես գործիքի, հետ աշխատելու վերաբերյալ, մասնավորապես, նախնական պլանավորման, դրա մասերի բաշխման ըստ լեզվական նյութի, լեզվական նյութի բարդության, լսարանային աշխատանքային տեսակի, ինչպես նաև գրատախատակի կիրառության համապատասխանեցման անգլերենի՝ որպես օտար լեզու ուսուցանող ուսանողների մակարդակի:
Վերապատրաստման վերջում մասնակիցներն ստացան վերապատրաստման վկայականներ: