Անգլերենի թարգմանության ամբիոն

Անգլերենի թարգմանության ամբիոնի առաքելությունն է կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր իրականացնել անգլերենի հաղորդակցման, թարգմանության և թարգմանաբանության բնագավառներում:

Ամբիոնն իրականացնում է «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, կազմակերպում է երիտասարդ հետազոտողների խորհրդատվություն, համագործակցում է համալսարանի այլ կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների և գիտա-ուսումնական կենտրոնների հետ:

Անգլերենի թարգմանության ամբիոնի առաքելությունն է կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր իրականացնել անգլերենի հաղորդակցման, թարգմանության և թարգմանաբանության բնագավառներում:

Ամբիոնն իրականացնում է «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, կազմակերպում է երիտասարդ հետազոտողների խորհրդատվություն, համագործակցում է համալսարանի այլ կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների և գիտա-ուսումնական կենտրոնների հետ:

Ժառանգելով անգլերենի տեսական և գործնական ուսուցման բրյուսովյան տասնամյակների փորձը` ամբիոնի դասախոսական կազմն ակտիվորեն է արձագանքում ժամանակի պահանջներին. ստեղծվում են նոր՝ պահանջարկ վայելող կրթական ծրագրեր, արդի մեդիա տեխնոլոգիաների մասին դասընթացներ:

Մեր դասախոսները զբաղվում են ակտիվ թարգմանչական պրակտիկայով, մասնակցում են միջազգային փոխանակման ծրագրերի:

Մեր ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում բուհի գործընկեր պետական և մասնավոր հաստատություններում, որոնք հետագայում դառնում են նրանցից շատերի գործատուները:

2022 թվականի սեպտեմբերից ներբուհական դրամաշնորհային ծրագրով ամբիոնն իրականացնում է հայերեն-անգլերեն զուգահեռ լեզվական կորպուսների ստեղծմանն ուղղված հետազոտական ծրագիր: Ծրագրի նպատակն է ստեղծել անգլերենի և հայերենի զուգահեռ կորպուսներ՝ ապահովելու թարգմանության, լեզվի ուսուցման և լայն լեզվաբանական հետազոտությունների համար բնական լեզվի մշակման թվային տվյալների բազա և միջավայր, որը կոչված է կրթել բնական լեզվի մշակումով զբաղվող գիտնականների և թարգմանչական արդի տեխնոլոգիաներին տիրապետող թարգմանիչների նոր սերունդ: Հետազոտական խմբի ղեկավարն է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանը:

Անգլերենի թարգմանության ամբիոնի գործառույթներն են.

  • մշակել արդիական և շուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր և դասընթացներ.
  • թողարկել բակալավրի և մագիստրոսի աստիճանով անգլերենի հաղորդակցման մասնագետներ, այդ թվում՝ թարգմանիչներ.
  • հետազոտել և հրատարակել անգլերենի հաղորդակցման և թարգմանության ոլորտի խնդիրներ քննող գիտական աշխատություններ.
  • ներքին և արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել ոսումնագիտական համագործակցության ծրագրեր,
  • ներդնել գիտական հետազոտությունների արդյունքները կրթական ծրագրերում:
Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Գայանե Հովհաննիսյան - բ.գ.դ., պրոֆեսոր
  2. Համբարձումյան Դիանա - բ.գ.դ., պրոֆեսոր
  3. Համբարձումյան Հայկ - բ.գ.թ., ավագ դասախոս
  4. Վահանյան Արմինե - բ.գ.թ, դոցենտ
  5. Խաչատրյան Լուսինե - ավագ դասախոս
  6. Ավագյան Վարսենիկ - ավագ դասախոս
  7. Դավոյան Նարինե - մ.գ.թ, դոցենտ
  8. Ադամյան Քրիստինա - ավագ դասախոս
  9. Հարությունովա Քրիստինա - բ.գ.թ. ավ. դասախոս
  10. Շահմուրադյան Արմենուհի - դասախոս
  11. Հովսեփյան Անահիտ - մ.գ.թ, դոցենտ
  12. Դեր-Կարապետյան Կարինե - ավագ դասախոս
  13. Բադեյան Ռուբինա - ավագ դասախոս
  14. Գիշյան Նարինե - դասախոս
  15. Թումասյան Աննա - դասախոս
  16. Մարգարյան Տիգրան - դասախոս
  17. Բաղդասարյան Վարդանուշ - դասախոս
  18. Ավետիսյան Մարիամ - դասախոս
  19. Կարապետյան Մարիամ - դասախոս
  20. Հակոբյան Վարդիթեր - դասախոս
  21. Աբգարյան Արփինե - դասախոս
  22. Ղուկասյան Անուշ - դասախոս
  23. Մակարյան Տաթևիկ - դասախոս
  24. Հակոբովա Ինեսա - ավագ դասախոս
  25. Քարայան Արմեն - դասախոս
  26. Սիսակյան Դիանա - դասախոս
  27. Գալոյան Լիանա - դասախոս
  28. Քալաշյան Լիլիթ - դասախոս
  29. Իսրայելյան Արմինե - դասախոս
  30. Շահբազյան Աննա - դասախոս
  31. Բուկուշյան Նարինե - դասախոս
  32. Հակոբյան Թամարա - դասախոս
  33. Ասատրյան Էմմա - դասախոս
  34. Ղազարյան Իռենա - դասախոս
  35. Սանդուխչյան Ռուզաննա - ավագ դասախոս
  36. Հովհաննիսյան Սիրանուշ - դասախոս
  37. Գասպարյան Գայանե - բ.գ.դ., պրոֆեսոր
  38. Համբարձումյան Սյուզաննա - դասախոս

Հայցորդներ

  1. Հասմիկ Գրիգորյան
  2. Իռենա Ղազարյան