Ամբիոնն ունի ավանդույթներով լի պատմություն: Մինչև 2007թ. ամբիոնն անվանվել է «Անգլերենի» ամբիոն, 2007թ. հունիսի 8-ից՝ « Անգլերեն հաղորդակցման (բառագիտության և ոճաբանության)» ամբիոն, 2012թ. Նոյեմբերից՝ «Անգլերենի բառագիտության և ոճաբանության» ամբիոն, իսկ 2018թ.ի հունվարից ՝ «Անգլերենի բառագիտության և ոճաբանության» և «Անգլերենի հնչյունաբանության և քերականության» ամբիոնների միավորման արդյունքում ՝ այն վերանվանվել է «Անգլերենի» ամբիոն:
ԱՄԲԻՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
Կրթական
Կազմակերպել և իրականացնել որակյալ կրթություն՝ լսարանային և արտալսարանային գործունեության ներառմամբ,
Մշակել և ներդնել ուսանողների մասնագիտական առաջընթացն ապահովող արդիական և հետաքրքիր, ինչպես նաև տարբերակված դասընթացներ և ուսուցումը խթանող միջոցներ,
Ներառել ուսանողների ստեղծագործական, հաղորդակցական, քննադատական և վերլուծական հմտությունները զարգացնող կամընտրական դասընթացներ՝ ապահովելով միջգիտակարգային համատեքստ, որտեղ լեզվական և մշակութային իրազեկությունները փոխադարձաբար լրացնում ենմիմյանց:
Գիտահետազոտական
Նպաստել ԲՊՀ-ի գիտական վարկանիշի ձևավորմանը,
Իրականացնել գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գիտահետազոտական ուղղություններին համաձայն,
Խրախուսել երիտասարդ դասախոսներին՝ զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ, ապահովել նրանց խորդրատվությամբ՝ հոդվածներ գրելու և զեկուցումներ պատրաստելու խնդրում, խրախուսել առավել փորձառու դասախոսների հետ համատեղ գիտական արդյունք տալու հարցում,
Արդիականացնել ուսանողների գիտահետազոտական աշխատանքների թեմաները, օգնել նրանց գիտական թեմայի ընտրության հարցում,
Պարբերաբար անցկացնել գիտական համաժողովներ, ինչպես նաև ուսանողական գիտական կոնֆերանսներ,
Իրականացնել փորձագիտություն՝ ներկայացնելով կարծիքներ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռարկների, մենագրությունների, հոդվածների և այլ գիտական աշխատանքների վերաբերյալ:
Կազմակերպչական
Ապահովել ամբիոնի գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, մագիստրոսների, ասպիրանտւների, դոկտորանտների գիտակրթական արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ,
Պարբերաբար անցկացնել գիտակրթական և ուսումնամեթոդական սեմինարներ, կլոր սեղաններ,
Խրախուսել դասախոսների շարունակական մասնակցությունը՝ ԲՊՀ որակավորման դասընթացներին, ինչպես նաև տարբեր երկրներում և գիտաուսումնական կենտրոններում կազմակերպվող գիտաժողովներին և սեմինարներին:
ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝
Տրամադրել միջազգային կրթական չափանիշներին համապատասխան անգլերենի ուսուցում ՝ անգլերենը որպես մասնագիտություն (լեզվաբաններ և մանկավարժներ) և անգլերենիտարբերակված ուսուցում՝
տուրիզմ և սերվիս, քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, կրթության կառավարում և պլանավորում, տեղեկատվություն և հանրային հաղորդակցություն, լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունների և մասնագիտացումների համար:
մշակել դասընթացներ՝եռաստիճան կրթության համակարգում (բակալավր, մագիստրոս և հետբուհական կրթություն)՝լեզուների իմացության համընդհանուր եվրոպական շրջանակի A1-ից C1 մակարդակներում:
Պատրաստել ժամանակակից աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անգլերենի ուսուցիչներ, լեզվաբաններ, ինչպես նաև անգլերենի խորացված իմացությամբ մասնագետներ վերոնշյալ ոլորտներում:
Նպաստել բուհի առաքելության իրականացման հիմնական դրույթներին, մասնավորապես հումանիտար գիտությունների ոլորտում գիտելիքի ստեղծման, փոխանցման և միջմշակութային հաղորդակցման կարողություւնների և հմտությունների ձևավորման միջոցով:
ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ՝
- ապահովել անգլերենի եռաստիճան կրթություն
- մշակել հաղորդակցական անգլերենի ուսուցման համապատասխան մեթոդաբանություն
- ներդնել գործնական և տեսական դասընթացների տարբերակված ուսուցում
- մշակել ուսումնամեթոդական փաթեթներ՝ ըստ տարբերակված ուսուցման