Ժամանակակից ֆրանսիական գրավոր խոսքի առցանց դասընթաց
13.12.2018

Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունն (AUF) ու Ֆրանսիայի միջազգային ռադիոն (RFI) կազմակերպել են «Երիտասարդ գրողների մրցանակաբաշխություն», որի շրջանակներում դեկտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 13:30-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական​​ համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական նվաճումների կենտրոնում տեղի կունենա առցանց դասընթաց՝ վեբինար, որի ընթացքում ուսանողները հնարավորոթյուն կունենան հաղորդակից լինելու ժամանակակից ֆրանսիական գրավոր խոսքի հմտություններին: