ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի լաբորանտի թափուր հաստիք ԵՊԼՀ-ում
06.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի լաբորանտի թափուր հաստիք ԵՊԼՀ-ում

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ ամբիոնի լաբորանտի թափուր հաստիքի համար:

Անհրաժեշտ պայմաններ և պահանջվող գիտելիքներ, ունակություններ՝

  • Ամբիոնի լաբորանտը պետք է ունենա բարձրագույն կրթություն:
  • ՀՀ օրենսդրության, ԵՊԼՀ կանոնադրության և ներքին իրավական այլ ակտերի պահանջներից բխող գործառույթների և կարգերի իրականացման ձևերի և ընթացակարգերի իմացություն և կիրառման հմտություն:
  • ԵՊԼՀ փաստաթղթաշրջանառության կազմակերպման ձևերի, այդ թվում՝ էլեկտրոնային և գործող կարգի իմացություն ու կիրառման հմտություն:
  • Ուսումնական և գիտական, աշխատանքերի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների իմացություն:
  • ԵՊԼՀ աշխատակիցների և դասախոսական կազմի էթիկայի կանոնների իմացություն և ամբիոնում դրանց պարտադիր կիրառելիության ապահովում:
  • Իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
  • Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով և տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
  • Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող անհրաժեշտ կազմակերպչական հմտություններ և ունակություններ:

 

 

 

 

Վերջնաժամկետն է 01.10.2019

Հարցերի դեպքում զանգահարել +(374) 11-300-111 (ներքին 2-71)