Վիշեգրադի հիմնադրամը առաջարկում է կրթաթոշակ ուսանողներին
19.02.2020

Վիշեգրադի կրթաթոշակը տրամադրվում բակալավրի, մագիստրոսական, հետբուհական կրթություն անցնող ուսանողներին, ինչպես նաև հետազոտողներին մինչև չորս կիսամյակ տևողությամբ ցանկացած լեզվով կրթություն ստանալու համար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 կրթական հաստատություններում:

Կրթաթոշակին դիմելու պայմաններն են.

- Ուսանողի մշտական բնակության վայրը կամ այն պետությունը, որի քաղաքացին նա հանդիսանում է պետք է ունենա ավելի քան 150 կմ հեռավորություն ընդունող կրթական հաստատությունից:

- Կրթության ֆինանսավորման տևողությունը 1-4 կիսամյակ է բակալավրիատի և առկա մագիստրատուրայի դասընթացների համար, և 1-2 կիսամյակ՝ հետբուհական հետազոտական կրթության համար:

- Տրամադրվում է 2500 եվրո ֆինանսական հովանավորություն ուսանողին/հետազոտողին և 1500 եվրո ընդունող կրթական հաստատությանը:

Կրթաթոշակի մանրամասներին և ժամկետներին համար խնդրում ենք այցելել՝ https://www.visegradfund.org/apply/mobilities/visegrad-scholarship/?c=conditions: