Վերապատրաստումներ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների/շրջանավարտների համար՝ արտասահմանցի գործընկերների կողմից
Հարգելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, գործընկերներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ https://connecterasmus.com/) ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հյուրընկալվելու են Բիզնեսի, արվեստի և տեխնոլոգիաների «ՌԻՍԵԲԱ» համալսարանի (Լատվիա) և Անթոլոգիա Մենեջմենթ խորհրդատվական կազմակերպության (Բուլղարիա) գործընկերները:
Այցի շրջանակներում գործընկերների կողմից ս.թ. փետրվարի 20-ին և փետրվարի 21-ին անցակցվելու են վերապատրաստումներ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների/շրջանավարտների համար հետևյալ թեմաներով՝
- Թեմա՝ «Նախագծային մտածողություն»
Ե՞րբ՝ փետրվարի 20, ժամը 12:30 – 14:00
Որտե՞ղ՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն
- Թեմա՝ «Ֆինանսներ և ֆոնդի հայթայթում»
Ե՞րբ՝ փետրվարի 20, ժամը 15:00 – 16:30
Որտե՞ղ՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն
- Թեմա՝ «Հաճախորդների թիրախավորում»
Ե՞րբ՝ փետրվարի 21, ժամը 10:15 – 12:00
Որտե՞ղ՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն
- Թեմա՝ «Նվազագույն կենսունակ արտադրանք» (MVP)
Ե՞րբ՝ փետրվարի 21, ժամը 12:15 – 13:30
Որտե՞ղ՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն
- Թեմա՝ «Բիզնեսի ներկայացման հմտություններ»
Ե՞րբ՝ փետրվարի 21, ժամը 14:30 – 15:30
Որտե՞ղ՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ԿՈՆՆԵԿՏ ծրագրի համակարգող
Լևոն Բաբամյանին, levon.babamyan@gmail.com, +374 93 55760
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ԿՈՆՆԵԿՏ ծրագրի օգնական
Անի Հովսեփյանին, annie.hovsepyan@gmail.com, +374 77 162957
Սիրով սպասելու ենք բոլորին: