Վերապատրաստում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում
17.01.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության գրության՝ Զարգացման համագործակցության եգիպտական գործակալությունը Կահիրեի համալսարանի հետ համատեղ ս.թ. մարտի 1-ից ապրիլի 2-ը կազմակերպում է արաբերեն լեզվի վերապատրաստման դասընթաց օտարերկրյա ուսանողների համար։ 

Դասընթացին հրավիրված են մասնակցելու արաբերենի առնվազն միջին մակարդակ ունեցող, նախկինում դասընթացին չմասնակցած ուսանողները։      

Եգիպտական կողմը հոգում է երկկողմանի թռիչքի, կեցության, սննդի, ներքին տրանսպորտի և դասընթացի ծախսերը:          

Դասընթացին դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի հունվարի 24-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ ասիական լեզուների ԳՈՒԿ ̀ 1105 լսարան: