Ուսման վարձի մասնակի փոխհատուցում
20.11.2018

Սիրելի՛ ուսանողներ, հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հասցեագրված բազմաթիվ դիմումները, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է:
Փաստաթղթերը կարող եք Ընդհանուր բաժին (1-ին մասնաշենք, 306 սենյակ) ներկայացնել մինչև ս/թ նոյեմբերի 22-ը:
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Ընդհանուր բաժին: