Տեղի ունեցավ ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
12.03.2019

 Մարտի 6-ին տեղի ունեցավ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (ԵՊԼՀ) Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով՝

ա) ԵՊԼՀ-ի «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի 2013-2018 թթ. հաշվետվություն և նշյալ ծրագրի 2019թ.-ի՝ ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի հետ կնքվող պայմանագրի հաստատում /զեկ.՝ Տիգրան Թորոսյան/:

բ) ԵՊԼՀ-ի 2019-2023 թթ. Ռազմավարական ծրագրի քննարկում:

Նիստի արդյունքում օրակարգով նշված երկու կետերն էլ արժանացան դրական գնահատականի և համապատասխան քվեարկությունների միջոցով հաստատվեցին: