Տեղի ունեցան 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները
10.07.2023

2023թ. հունիսի 20-21 տեղի ունեցան 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները, որի արդյունքում ներքոհիշյալ դիմորդները հրամանագրվեցին ԲՊՀ-ի առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում հետևյալ մասնագիտություններով.

⇒ Վանյան Մարիամ Ստեփանի - Ժ.01.07 «Արտասահմանյան գրականություն», ԲՊՀ հիմնադրամի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն

⇒ Մկրտչյան Մարուս Գագիկի - Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն», ԲՊՀ հիմնադրամի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն

Հիշեցնենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին 2023-2024 ուսումնական տարվա համար ՀՀ Կառավարությունը հատկացրել էր 2 (երկու) տեղ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի համար: