ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպում
03.11.2018

Հարգելի՛ գործընկերներ, 

 

ԵՊԼՀ-ն հանդիսանում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի մասնակից համալսարան (https://www.smartcaffe.eu/): 

ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնել բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին ժամը 14:00 ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում: Հանդիպման ժամանակ ներկայացվելու են ծրագիրը, ակնկալվող արդյունքները, թիրախային խմբերը և այլ մանրամասներ: 

Սիրով սպասելու ենք բոլորին: 

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը: