ՍՄԱՐԹ կենտրոնում հանդիպում առաջատար ՏՏ կազմակերպություններից մեկի՝ Ֆիդեմ ՍՊԸ-ի հետ
27.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Սեպտեմբերի 27-ին ժամը 14:00-ին ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ) տեղի է ունենալու հանդիպում Հայաստանում առաջատար ՏՏ կազմակերպություններից մեկի՝ Ֆիդեմ ՍՊԸ-ի թիմի հետ։ Հանդիպման նպատակն է բարձրացնել ԵՊԼՀ-ի գերմանախոս ուսանողների ներգրավվածությունը աշխատանքային գործունեության մեջ:

Հանդիպումից հետո հնարավորություն կունենաք փոխանցելու ձեր CV-ները և ձեր հմտություններին համապատասխան աշխատանք լինելու դեպքում համագործակցեք կազմակերպության հետ։

Հանդիպման ժամանակ կներկայացվեն՝

1․ Կազմակերպության գործունեության մասին,
2․ Ինչ աշխատանք/ինտերն է առաջարկում կազմակերպությունը,
3․ Ինչ հնարավորություններ կտա կազմակերպությունը:

Ֆիդեմի մասին կարող եք տեսնել՝ https://fidem.am/