Շարժունություն և ուսումնառության հնարավորություն՝ ԲՊՀ–ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Վայադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2024-2025 ուս. տարվա ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են առցանց տարբերակով՝ https://uvamobplus2.uva.es/publico/inicio
Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված է Վալադոլիդի համալսարանի կայքէջում՝ https://uvamobplus2.uva.es/publico/download/62/en/Convocatoria_Completa_EN.pdf
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտները ներկայացված են այստեղ՝ https://uvamobplus2.uva.es/publico/download/62/en/Convocatoria_Completa_EN.pdf
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՅԻՍԻ 17, 2024 թ. (23:59 Իսպանիայի ժամանակով):
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010) 522 020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: