Շարժունություն և ուսումնառության հնարավորություն՝ Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում
07.03.2023

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների և ասպիրանտ/հետազոտողների համար՝ 2023-2024 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում: 

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com): 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը մագիստրատուրայի ուսանողների համար: 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/) (անգլերեն կամ ֆրանսերեն),
  3. Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ֆրանսերեն),
  4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերեն կամ ֆրանսերեն),
  5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն կամ ֆրանսերեն),
  6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (անգլերեն կամ ֆրանսերեն),
  7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (անգլերեն կամ ֆրանսերեն):

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետազոտողների համար: 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/) (անգլերեն կամ ֆրանսերեն),
  3. Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ֆրանսերեն),
  4. Տեղեկանք բուհում հետազոտական աշխատանք կատարելու վերաբերյալ անգլերեն կամ ֆրանսերեն),,
  5. Հետազոտական պլան (հետազոտության թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն)՝ անգլերեն կամ ֆրանսերեն: 

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ լեզվաբանություն (անգլերեն, ֆրանսերեն), լեզու և գրականություն, թարգմանչական գործ: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 17, 2023 թ.: 

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com: